Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանն առաջնագծում է: Նա մշտապես զինվորների կողքին է, նրանց քաջալերում է իր աղոթքներով, նրանց հետ զրույցներով:
Զինվորների հետ զրույցում նա հայտարարեց. «Այսօր աշխարհի 160 երկրներում հայություն կա, ամբողջ սփյուռքի հայությունը մեկ մտածմունքով, մեկ գաղափարով է լցված՝ օգնել, օգտակար լինել, պաշտպանել մեր Արցախի Հանրապետությունը: Երբեք չկարծեք, որ միայնակ եք. մենք պիտի հաղթենք, քանի որ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ