ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ավստրիայի Սահմանադրական դատարանին
2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ավստրիայի Սահմանադրական դատարանին` նախագահ Քրիստոֆ Գրաբենվարթերի գլխավորությամբ։
«Ահաբեկչությունը, արմատականությունը, անհանդուրժողականությունն ու մոլեռանդությունը չեն ճանաչում պետական սահմաններ. դրանք այսօր դարձել են լուրջ սպառնալիք՝ ուղղված մեր հասարակություններում իրավունքի գերակայության ու հիմնարար ազատությունների երաշխավորման դեմ»,- մասնավորապես ընդգծել է Արման Դիլանյանը:
Աջակցության ու համերաշխության խոսքեր հայտնելով Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ Արման Դիլանյանը հավելել է, որ հայ ժողովուրդն իր սեփական մաշկի վրա է զգացել ու շարունակում է օր օրի զգալ ծայրահեղականության բոլոր արհավիրքները։
Կարդացեք նաև
ՍԴ աշխատակազմ