«Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ ես հիմա եկա՝ պատերազմը սկսելուց»,- պատմում է դերասան Վարդան Պետրոսյանը:
Նա միացել է «Ողջ Մնալու Արվեստի» թիմին: Ռազմական պատրաստության պարապմունքների մասին դերասանը պատմեց. «Ծայրաստիճան անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալը, մանավանդ, որ ժամանակակից ռազմական կրթություն ստանալն անհրաժեշտ պարագայում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար է»:
Կես կատակ-կես լուրջ պատմում է՝ տարիքս անցած էր, ծանոթով և կոռուպցիոն խայտառակ մեթոդներով ինքս ինձ պարտադրեցի և նույնիսկ ինքս ինձ հաճելիորեն զարմացրի. պարապմունքները կարևոր են և′ ֆիզիկական, և′ հոգեբանական իմաստով:
Վարդան Պետրոսյանի տղան՝ Հայկ Պետրոսյանն, արդեն մեկնել է ռազմաճակատ: Դերասանն այս մասին պատմեց. «Տղաս առավոտ շուտ ջոկատով արդեն մեկնեց: Գնաց, քանի որ պետք է գնար: Մեր մեջ այդ թեմայով խոսակցություն չի էլ եղել: Երբ ասաց՝ կամավորագրվել է, ինչ- որ խոսակցություն չի եղել, ուղղակի ինքն ինձ փորձեց պարտադրել, ուղղակի ասում էր ՝դու հիշիր՝ քո տեղն այստեղ է. դու պետք է թիկունքը պինդ պահես, ելույթ ունենաս: Ղեկավարությունը տվեց ու գնաց, այդ արդեն կյանքը կորոշի»:
Կարդացեք նաև
Վարդան Պետրոսյանը շեշտում է, որ մարզումները կարեւոր են, բայց շատ ավելի կարեւոր հայտնագործություն է արել. «Առաջին օրը մտածում էի, որ այստեղ հանդիպելու եմ հզոր, առնական տղաների հարյուր կիլոգրամանոց, բայց տեսա շատ տարբեր տղաների եւ աղջիկների՝ հաղթանդամ, փոքր, գեր, նիհար, տեսա տղաների, որոնք երեւի անգամ ֆուտբոլ չեն խաղացել, բայց զարմացա նրանց ներաշխարհով եւ բարոյական հաղթանակով իրենց իսկ հանդեպ: Մի անգամ եւս սիրահարվեցի իմ ժողովրդին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ