Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայից նամակ Գագիկ Ծառուկյանին

Նոյեմբեր 04,2020 10:43

Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ռուսական իշխանության բարձրագույն օղակներից, փակ ծրարով նամակ է փոխանցվել Հայաստան՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Թե ի՞նչ բովանդակություն ունի նամակը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Միայն պարզեցինք, որ նամակը մոտ մեկ շաբաթ Մոսկվայում գտնվող ԲՀԿ պատգամավորների միջոցով չի փոխանցվել պարոն Ծառուկյանին:

ԲՀԿ-ի պատվիրակությունը, հիշեցնենք, ՌԴ էր մեկնել հոկտեմբերի 28-ին: Հանդիպումներ են ունեցել ՌԴ պետդումայի խմբակցությունների ղեկավար կազմի հետ: Քննարկման թեման Արցախի եւ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմն էր:

Aravot.am-ը փորձեց Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե ումի՞ց է եղել Գագիկ Ծառուկյանին փոխանցված նամակը եւ ի՞նչ բովանդակություն ունի: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ «no comment»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30