Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իշխանյան. Մեկ բայրաքթարի ստեղծման վրա իրենք ծախսել են 270 մլն դոլար, դա մեր 15 տարվա գիտության ֆինանսավորումն է. Հայաստանում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը. «Ժամանակ»

Նոյեմբեր 04,2020 10:54

Ֆիզիկայի ֆակուլտետ գնալը պետք է համարվի հայրենասիրության բարձրագույն դրսևորում, դա պետք է քարոզվի բոլոր մակարդակներով։

Հիմա իրենք առավելություն ունեն օդում, տարիներ հետո, ակնհայտ է, այն կլինի գետնի վրա, ցամաքում։ Ռոբոտներ են լինելու, ոզնիներ, որոնք կարող են մտնել ու պայթեցնել մեր բլինդաժները։ Ակնհայտ է, որ մենք թևակոխել ենք տեխնոլոգիական պատերազմի դարաշրջան։ Այդ տեխնոլոգիական մոդեռնիզացիան մեր ազգի մոտ դոկտրինային պետք է լինի վերից վար։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

Նրա խոսքով՝ մի քանի պարզ ցուցանիշներ պետք է հաշվի առնել, նախքան խոսելը գիտության զարգացման մասին։ «Գոյություն ունի պարզ ցուցանիշ՝ ՀՆԱ-ի մասհանում։ Այդ մասհանումը Թուրքիայում կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը, Իսրայելում գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 4 տոկոսը, Հայաստանում՝ 0,2։ Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ Քանի դեռ չկա արմատական փոփոխություն այս առումով՝ խոսել որևէ բանից անիմաստ է»,- մտահոգություն հայտնեց պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

Նրա խոսքով՝ կա՛մ մենք կգիտակցենք գիտության կարևորությունն ու գիտության վերաբերյալ կունենանք տարրական պատկերացում, կա՛մ մենք դատապարտված ենք լինելու։ «Մեկ Բայրաքթարի ստեղծման վրա իրենք ծախսել են 270 մլն դոլար։ Դա մեր 15 տարվա գիտության ֆինանսավորումն է ընդհանրապես։ ՀՆԱ-ից 0,2 տոկոս հատկացում անելով խոսել որևէ բանի մասին՝ անիմաստ է։ Սովետական Միության ժամանակ մենք ունեինք 32 հազար գիտնական, այսօր ունենք ընդամենը 3000, որի կեսը՝ հասարակագետներ»,- նշեց մեր զրուցակիցը, ապա նաև խոսեց գիտության միջին տարիքի մասին, որը, ըստ կարգի, պետք է լինի մինչև 45 տարեկանը, այնինչ Հայաստանում գիտնականների միջին տարիքը 70 է։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30