Հաջորդ տարվա փետրվարին Հայաստանում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Պարզվում է՝ պատերազմի պատճառով ավելացել են էներգահամակարգի անվտանգության ապահովման ծախսերը։
Բացի այս, հայտնի դարձավ, որ հաջորդ տարում նախատեսվում է նաեւ ՀԱԷԿ-ի կանգ։ Ատոմակայանը, վերազինման աշխատանքների հետ կապված, մոտ կես տարի չի աշխատի. ըստ ՀԾԿՀ ղեկավարի՝ շուրջ 140 օր կկանգնի։ Այդ կանգառի ժամանակ չարտադրված էլեկտրաէներգիան փոխարինվելու է ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։