Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խառատյան. ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն առաջիկա երկու տարիներին կրկին դեմոկրատներինը կլինի

Նոյեմբեր 04,2020 09:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն է: Այս պահին պատկերը նույնական է 2016-ի հետ: Այսինքն, այն նահանգներում որտեղ հաղթել էին դեմոկրատներն ու հանրապետականները, քվեարկել են նույն կերպ:

Առաջիկա ժամերին մի քանի անկյունաքարային նահանգներում պատկերը կհստակեցվի: Մասնավորապես, եթե անսպասելի արդյունքներ չլինեն Փենսիլվանիա, Միչիգան, Օհայո, Ֆլորիդա, Հյուսիսային Կարոլինա եւ Նեւադա նահանգներում, ապա Բայդենի շանսերը մեծ չեն:

Ձայների հաշվարկը տարբեր նահանգներում տարբեր փուլերում է: Կենտրոնական եւ արեւելյան նահանգներում ձայների 50-ից 80%-ը հաշվել են, արեւմտյան ափին տեղեր կան, որ նոր են սկսում:

Երկար ու անկանխատեսելի գիշեր է սպասվում, դե բայց ըսոր Ամերիկա կըսեն, ամեն ինչ հնարավոր է»:

Ավելի վաղ Արսեն Խառատյանը գրել էր. «Ամերիկյան Կոնգրեսում դեմոկրատները մեծամասնություն կունենան:

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն առաջիկա երկու տարիներին կրկին դեմոկրատներինը կլինի, Սենատի ու նախագահական ընտրությունների վիճակը` պարզ կլինի առաջիկա ժամերին:

Ամեն դեպքում, դեմոկրատական մեծամասնությամբ Կոնգրեսում հայերի ընկերների պակաս չկա, իսկ որոշ հայտնի կոնգրեսականներ կարող են անկյունաքարային պաշտոններ ստանալ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30