«Ողջ մնալու արվեստ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՈՄԱ/VOMA (Ողջ մնալու արվեստ) ռազմահայրենասիրական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին՝ առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովի կողմից: Նպատակը՝ ստեղծել պատրաստված և պաշտպանունակ հասարակություն։
Այս օրերին, պայմանավորված ռազմական դրությամբ, ՈՄԱ-ն մարտական պատրաստության արագացված դասընթացներ է անցկացնում՝ ներգրավելով 20 և բարձր տարիքի հայերի՝ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից:
❎Սակայն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, տուրք տալով իրենց աղոտ ու անհիմն երևակայությանը, փորձում են անվանարկել ՈՄԱ-ն՝ մեղադրելով վերջինիս երեխաներին պատերազմին պատրաստելու, ՈՄԱ շարքերը այլազգի քաղաքացիներով համալրելու և Ադրբեջանի «խաղաղ» բնակչության դեմ մի շարք հանցագործություններ կատարելու մեջ:
❗️Ի դեպ, մեր դեմ նույնիսկ քրեական գործ են հարուցել:
Կարդացեք նաև
Ցավալի և միաժամանակ ծիծաղելի է, թե ինչպես է պատերազմ հրահրող, ահաբեկիչ վարձկանների օգնությանը դիմող, եկեղեցի և ծննդատուն ռմբակոծող չարիքը իր հակամարդկային դավադիր քայլերը մեզ վերագրում:
✊Իսկ մինչ նրանք մեզ անվանարկելով և իրենց «բարձրացնելով» են զբաղված, սիրելի ընկերներ, մենք պիտի ձեռք ձեռքի տված փնտրենք, գտնենք ու զորացնենք մեր մեջ ապրող ՈՒԺԵՂԻՆ, առաջինը ինքներս մեզ ապացուցենք, որ կարող ենք:
Լավատեսի, զգոնի և հայրենասերի ամենատես հոգով հավատանք մեր՝ մեր հաղթանակը կերտելուն:
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՍԻՑ Է»: