Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր գնա Թուրքիայի հայությունը։ Իր տունն այստեղ է, որտեղ ջանում է շարունակել իր կյանքը՝ ծեծ կերած մանուկի պես. Սեւան Դեյիրմենճյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2020 09:46

Պոլսահայ բանասեր, հոդվածագիր, հասարակական գործիչ, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սեւան Դեյիրմենճյանի հետ զրույցում անդրադարձանք Արցախի պատերազմին Թուրքիայի ներսից։

– Թուրքիայում Արցախի պատերազմի ֆոնին գլուխ բարձրացրած հայատյացության մեդիա քարոզչությունը խեղդող մթնոլորտ է ստեղծել երկրում ապրող հայերի համար։ Ի՞նչ են զգում նրանք այս օրերին։

– Ազգային քարոզչությունը, պետականամոլությունը միշտ էլ Թուրքիայի առանցքն են։ Նման պահերին այն սաստկանում է և անպայման զոհերի, թիրախի անհրաժեշտություն ունի։ Տեղացի հայերն ու հայաստանցիները պատերազմի սկզբնական օրերին հարձակումների, ատելության խոսքի թիրախն էին: Բարեբախտաբար, որևէ դժբախտ դեպք չպատահեց։ Բայց ատելության խոսքը առաջնորդում է հանցագործությունը։ Գիտե՛նք։ Փշերի վրա ենք նստած։ Ինչպես Դինքն էր ասում՝ աղավնու նման վախվորած ենք։ Լսեցինք, որ մի խումբ հայաստանցիներ վերադարձել են իրենց տուն։ Իսկ ո՞ւր գնա Թուրքիայի հայությունը։ Իր տունն այստեղ է, որտեղ ջանում է շարունակել իր կյանքը՝ ծեծ կերած մանուկի պես։ Նաև մեզ միայնակ ենք զգում, որովհետև բոլոր այն մարդիկ, որոնք լավ օրերին մեզ զորակցում էին, այսօր նույնպես քաշվել են իրենց անկյունները։

– Թուրքիայում ապրող հայերը անհանգստանում են Հայաստանի և Արցախի հայերի համար, մինչդեռ Հայաստանում է՛լ ավելի անհանգիստ են Թուրքիայի հայերի համար (ասում են՝ թշնամու հողում են՝ վկայակոչելով 1915 թվականը)։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք։

– Հարցը բարդ է։ Սա գոնե ինձ համար թշնամու հող չէ, իմ հարազատ հողն է։ Պիտակը այդքան էլ կարևոր չէ։ Մենք, ողջ հայ ժողովուրդը, հազար տարուց ի վեր ապրում ենք թուրքերի հետ, այս երկրի կողմից ցեղասպանության ենք ենթարկվել, անընդհատ նվազելով՝ եկել հասել ենք այսօր։ Նրանք ուզում են մեզ ջնջել, իսկ մենք համառում ենք ապրել։ Ըստ երևույթին էլ՝ պիտի ապրենք, պիտի ապրենք նվազելով, գիտե՛նք։ Երբեմն այնպիսի բաներ ենք լսում, որ կարծես նոր ենք բացահայտում թուրքին։ Հազար տարի շարունակ չե՞նք ճանաչել։ Մենք այս ճշմարտությունը ընդունելով է, որ ապրում ենք այստեղ։ Այո՛, շատ դժվար է, այո՛, շատ անգամ շնչահեղձ ենք լինում, ջղայնանում ենք, բարկանում, և ավելի դժվար է դեմ հանդիման լինել անզորությանդ հետ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ, Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30