Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտոր Սիչի» բաժնետոմսերը կարող են վաճառվել Թուրքիային. Ուկրաինայում անօդաչուների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ Անկարայի ու Կիեւի միջեւ բանակցություններ են կայացել. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 04,2020 08:40

«Հրապարակման հեղինակի խոսքով՝ այն բանի հաստատումը, որ «Մոտոր Սիչը» կարող է վաճառվել թուրքերին, Ուկրաինայում անօդաչուների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծման վերաբերյալ Անկարայի ու Կիեւի միջեւ կայացած բանակցությունների փաստն է: Փոխվարչապետ Ուրուսկին բացատրել է, որ Թուրքիայի ու Ուկրաինայի համատեղ ձեռնարկությունն իրավաբանորեն արդեն ստեղծված է, մնացել են միայն տեխնիկական դետալները:

«Թուրքական կողմը արտահայտել է իր տեսակետը. նա պատրաստ է ներդրում կատարել Ուկրաինայի տարածքում արտադրական հզորությունների շինարարության մեջ եւ համապատասխանաբար խնդրում է որոշակի նախընտրություններ Ուկրաինայի կողմից, իսկ ավելի կոնկրետ՝ հողամասի հատկացում ու հարկային արտոնություններ»,- ասել է նա:

Գուբրիենկոն չի բացառում, որ «Մոտոր Սիչը» կարող է լինել Կիեւի ու Անկարայի համատեղ ձեռնարկության բազան: Սակայն այդ դեպքում հարց կառաջանա, թե որքանով է անհրաժեշտ համագործակցությունը Թուրքիայի հետ պլանների իրականացման հարցում՝ կապված զապորոժյան ձեռնարկության հետ: Հավանականություն կա, որ Ուկրաինան, համագործակցելով Անկարայի հետ, չեզոքացնում է «Մոտոր Սիչի» ներուժի իրացման հնարավորությունները՝ այլ ուղղություններով այլ գործընկերների հետ»:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30