Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2020 08:00

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1997 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Հարությունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետի նամակից հետո արդեն սկսվել են խորհրդակցությունները: Դրանց արդյունքում կորոշվեն Ռուսաստանի միջամտության չափը, տեսակը եւ անհրաժեշտությունը:

«Այնպես որ ամեն ինչ ընթանում է իր հունով՝ ստեղծված իրավիճակին համապատասխան: Նոր չէ, որ ռուսական կողմը պիտի իրականացնի գործողություններ, նա արդեն իրականացրել է»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

– Ամեն դեպքում, փաստորեն, Պուտինին չի հաջողվում կանգնեցնել պատերազմը: Ո՞րն է, ըստ Ձեզ, պատճառը: Նախօրեին էլ նա հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ:

– Պատճառը մեկն է. պատերազմները չեն կանգնում հեռախոսազանգերով, այլ՝ գործողություններով, առաջին հերթին՝ մարտի դաշտում: Նույնը եղել է 1994 թվականին: Մեր հասարակությունը պետք է հստակ պատկերացնի, որ 1994 թվին մենք ստորագրել ենք 3-4 փաստաթուղթ, ինչից հետո միայն մայիսի 16-ին եղել է վերջնական փաստաթուղթը: Նախ՝ եղել է փետրվարի 28-ին մի փաստաթուղթ, հետո՝ ապրիլի 15-ին (ԱՊՀ նախագահներն էին դիմել կոչով), մայիսի 6-ին Բիշքեքում կոչ են հղել ԱԺ նախագահները, ամսի 9-ին, 10-ին, 11-ին եղել են կոչեր պաշտպանության նախարարների կողմից եւ միայն մայիսի 16-ին է հրադադար հաստատվել: Այնպես որ սա գործընթաց է:

– Հայաստանը այդ առումով ի՞նչ հետեւություններ պետք է անի պատերազմից հետո:

– Պատերազմից հետո կարվեն հետեւություններ, իսկ հիմա հետեւությունը պետք է լինի մեկը. մենք պետք է լինենք հզոր, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք հաղթանակը եւ մեր ամբողջ ազգի ջանքերը պետք է ուղղենք այդ ուղղությամբ:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30