Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանակերտցի Արմենը ոսկե ձկնիկից խաղաղություն է խնդրում

Նոյեմբեր 04,2020 13:00

Արվեստի ոլորտում լուսանկարչությունը ամենաազդեցիկ ոլորտներից մեկն է, հատկապես պատերազմի ժամանակ։

Լուսանկարը մեծ հաշվով իրադարձության արձանագրումն է, որին միախառնվում են պատերազմի դաշտում լուսանկարչի աշխարհայացքն ու գաղափարական ընկալումները։

Պատերազմական այս օրերին «Առավոտի» հետ զրույցներում որոշ արվեստագետներ հավաստիացնում են, որ երկար տարիներ պատերազմող շատ քիչ երկրներում է, որ մարտի դաշտը ներկայացնող լուսանկարները ցուցադրված լինեն հենց այդ ճգնաժամային տարիներին։

Պատճառը ժողովրդի մոտ ավելորդ տագնապ չառաջացնելն է, պարզ պատճառով՝ դիակներով լցված դաշտերի, ռմբակոծություն ու ավերածություններ պատկերող լուսանկարները դիտողին կարող են ճնշել։
  Իսկ այդ լուսանկարները ծառայում են միայն ու միայն պատերազմին,  զինվորին ռազմաճակատ են կանչում, ընտանիքներին էլ համբերելու ու սատարելու կոչ անում։

«Առավոտի» զրուցակիցը, որը ստեղծագործում է FINE Art (թարգմանաբար՝ կերպարվեստի լուսանկարչություն) ոճում, Ավետիս Ավետիսյանն է։ Նա օրերս է վերադարձել Արցախից։

Լուսանկարիչը հայտնեց, որ շատ ու շատ պահեր է արձանագրել Ստեփանակերտում եւ Շուշիում, բայց ցավով նշեց, որ էլ ավելին կարող էր անել, եթե իր ավտոմեքենայով վթարի չենթարկվեր Գորիսից Արցախ վերադառնալիս։

Քանի որ լուսանկարչական արվեստում ավելի շատ «խոսում» են լուսանկարները, խնդրեցինք մեզ տրամադրել դեռեւս անտիպ մեկ-երկու աշխատանք։

                                                             Ռմբակոծությունից փրկված ոսկե ձկնիկը

Դրանցից մեկի պատմությունը հատկապես հուզել էր լուսանկարչին, որը մեզ փոխանցեց հետեւյալը. «Էս ձկան պատմությունը մեզ շատ ա նման. Ստեփանակերտի առաջին ռմբակոծություններից, շենքի ավերումից ու ակվարիումի փշրվելուց հետո էս ոսկե ձկնիկը կենդանի էր մնացել։ Տերը՝ Արմենը, պատրաստվում էր վերջին կենդանի մնացած ձկանը ջրի մեջ բաց թողնել՝ որպես երազանք ոսկե ձկնիկից խաղաղություն խնդրելով»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30