ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության հոգեւորականները հակառակորդի կողմից սկսած պատերազմի առաջին օրից հայ զինվորների կողքին են` ուս ուսի, առանց նահանջի։ Զենք ու խաչ համատեղած նրանք էլ են կռվում` անսասան պահելով մեր հավատն ու հայրենիքը։
Եկեղեցու խորանին ծառայողները, որ երկնային զորքին՝ հրեշտակներին էին ներկայացնում, այս օրերին մեր պահապան հրեշտակները եղան սահմաններին։
Օրեր առաջ երկնային արքայությանը միացավ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի օգնական բարեշնորհ Նարեկ սարկավագը։
Աստվածասիրության, մարդասիրության եւ հայրենասիրության կերպար էր Նարեկը։ Ընկերները հիշում են նրա հետ անցկացրած օրերը, մի պահ ուզում են չհավատալ, որ փոքրամարմին հսկա Նարեկը էլ չկա։ Կյանքը գնահատող էր, ամեն երեւույթի լավատեսությամբ էր նայում։ Հայրենիքի պաշտպանության գործին լծվեց` զոհելով ամենաթանկը` իր կյանքը։
Կարդացեք նաև
Փա՛ռք այս սերնդին…
Փա՛ռք անպարտելի ու հավերժ ապրող հայորդիներին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.11.2020