Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմն արդեն ծեծում է Հայաստանի դռները. Հրանուշ Խառատյան

Նոյեմբեր 03,2020 23:30

Ռուսաստանը Երևանին կցուցաբերի անհրաժեշտ ողջ օգնությունը, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ նախագահին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակին ՌԴ ԱԳՆ-ի կողմից այս պատասխանից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանը հրետակոծեց Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը, ինչի արդյունքում եղան ե՛ւ զոհեր, ե՛ւ վիրավորներ: ՌԴ-ի կողմից անհրաժեշտ ողջ օգնությունը, սակայն, տեսանելի չեղավ:

«Պուտինը անձամբ հայտարարել է՝ քանի դեռ գործողությունները Արցախի շուրջ են, իսկ ՌԴ-ն երկու երկրներին հավասարապես բարյացակամությամբ է վերաբերում, պետք է Արցախի գործողությունների շուրջ խնդիրը լուծեն Ադրբեջանն ու ՀՀ-ն միասին»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ, ամեն դեպքում , ՀՀ դաշնակից ՌԴ մոտեցումների առումով հարցեր են առաջանում. «Հարց է առաջանում՝ ինչ է ընկալում Հայաստան ասելով մեր դաշնակիցը: Ես չգիտեմ՝ դաշնակցային պայմանագիրը ստորագրելիս վարչական սահման գծե՞լ են, թե՞՝ ոչ, ինչ են հասկանում սահման ասելով: Դավիթ Բեկի հրետակոծությունն առաջին դեպքը չէ, դրան նախորդել են հայկական այլ բնակավայրերը, չմոռանանք նաեւ տավուշյան դեպքերը: Ճիշտ է՝ Հայաստանն ինքնուրույն գլուխ հանեց այդ գործողություններից, բայց կարծում եմ, որ մեր վարչապետի նամակը՝ քննարկել ռազմական գործողությունների, ՌԴ դաշնակցային պարտավորությունների կատարման ընթացքը, մենք այդպես էլ դրա պատասխանը չենք ստացել:

Պատերազմն արդեն ծեծում է Հայաստանի դռները, ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավորողը, ակնհայտ է, որ սա հայ ժողովրդի դեմ ուղղված է, բայց ես որքան հասկացա ՌԴ ԱԳՆ պատասխանից, հիմա այդ դաշնակցային պարտավորությունների կատարման ձեւի, ժամանակի, ծավալների խնդիրները քննարկման անհրաժեշտություն ՌԴ-ն չի տեսնում»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների առումով Հայաստանն այս փուլում միայնակ է. մեր զրուցակցի խոսքով, նույնիսկ Իրանը, որի սահմաններում են ռազմական գործողությունները, ըստ երեւույթին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ունի, նաեւ շատ զգուշությամբ խորհուրդ է տալիս Արցախի կարգավիճակի ապագայի պաշտպանության հարցերը լուծել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30