Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը կարդաց, թե 3 տարի առաջ ինչ էր ասել Սյունե Սեւադային. «Երբ մեզ թվում է, թե հոգնել ենք, էլ ուժ չկա պայքարելու թշնամու դեմ, նա էլ է մեզ հետ միաժամանակ նույնը մտածում …»

Նոյեմբեր 03,2020 22:55

«Այսօր ադրբեջանական զինված ուժերը հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները: Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնեն: Կորցնելով մի քանի զրահատեխնիկա եւ զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման  բնագծեր եւ ողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հատկապես հրետանային կրակով շարունակել ն թշնամու ուժերի ոչնչացումը»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Քիչ առաջ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի վրա. «Կոնկրետ Ստեփանակերտում թիրախավորվել է «Մոր և մանկան» կենտրոնը: Սա՝ ի ցույց աշխարհի»:

Արծրուն Հովհաննիսյանը տարիներ առաջ ժամանակակից գրող Սյունե Սեւադային մի շնորհավորական ուղերձում կարեւոր խոսքեր էր ասել: Օրերս Սյունեն ֆեյսբուքյան գրառում էր արել՝ հիշեցնելով դա.  «Երեք տարի առաջ Արծրուն Հովհաննիսյանից անսպասելի նամակ ստացա։ Հիմա էդ նամակի մի հատվածը արտագրված է իմ բոլոր բլոկնոտներում, կպցրած է տան պատին, գրած է հեռախոսի մեջ, որտեղ հնարավոր է։ Կյանքիս լավագույն խորհուրդն է, որ ամենավատ վիճակներում փրկել է ինձ։ Գրել էր՝ մնա միշտ ուժեղ ու հիշի՝ այն ակնթարթներին, երբ քեզ կթվա, թե էլ չես կարող, հոգնել ես, դիմացինը՝ լինի մարդ թե երևույթ, նույնպես այդպես է մտածում։ Հետևաբար մի քայլ էլ, ու հաղթելու ես։ Հիմա առավել քան ճիշտ են էս խոսքերը, էս իրավիճակում»:

Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատեց իր խոսքերը՝ «Հաղթելու ենք» ու հորդորեց շատ կարդալ Սեւադա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Սյունե Սեւադայի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30