Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Խիղճս թելադրեց կամավորագրվել»

Նոյեմբեր 03,2020 23:10

Հատուկ քննչական ծառայության աշխատակից Արամ Դալլաքյանը «Կարմիր բերետներ» ջոկատի կամավորներից մեկն է։

«Բոլորիս պարտականությունն է, մեր սահմանները, մեր տունը պետք է պահենք։ Օտար մարդ, մեր երկիր, մեր տունը չպետք է մտնի»,- պատմում է Արամը։

Նա պատերազմի մասին իմանալուն պես այլ ջոկատի հետ է մեկնել առաջնագիծ, սակայն հետո որոշում է կայացրել տեղափոխվել «Կարմիր բերետներ» ջոկատը․ «Խիղճս թելադրեց կամավորագրվել։ Ուզում ենք, որ խաղաղ ապրեն մեր ծնողները, մեր երեխաները, մեր ընտանիքը, մեր հայ ազգը։ Եվ շատ ցավալի է, որ մեր 18-19 տարեկան երեխաները … իրենց թիկունք պետք է լինենք։ Շատ ցավալի է, բայց դե պատերազմ է, ի՞նչ անես։ Պատերազմին պետք է բոլորը մի քիչ սառնասիրտ լինեն։ Մի բռունցք պետք է լինենք, ուժեղ պետք է լինենք»։

Պատմում է, որ ջոկատում մի ընտանիքի նման են․ «Շատ կազմակերպված է, շատ ուժեղ ամեն ինչը՝ հագուստը, ուտելիքը, ինչ ուզում ենք, կա»։

Մինչև առաջնագիծ գնալն էլ կամավորները պատրաստվում են։ Հրամանատարներն էլ կիսվում են իրենց փորձով և խորհուրդներ են տալիս․ «Դա շատ է օգնում, ես իմ վրա զգացել եմ դա։ Դե բացվում ես, ամեն ինչին տիրապետում ես, առանց պարապելու չի լինի։ Մարդ կա՝ ավտոմատով կրակել չգիտի, եկել է, որ իր հայրենիքը պաշտպանի, բա չսովորի՞։ Ամեն ինչ լավ է լինելու, գնանք մեր տներով, մեր գործերով և շարունակենք ապրել մեր հողում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30