Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղում ներգրավված վարձկանների թիվն հասնում է 2 հազարի․ Լավրով

Նոյեմբեր 03,2020 21:40

Մեզ, անխոս, մտահոգում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ  ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք արտաքին դերակատարներին բազմիցս կոչ ենք արել օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղակայումը հակամարտության գոտում կանխելու համար։ Դրանց թիվն այս հակամարտությունում, ըստ առկա տվյալների, արդեն հասնում է երկու հազարի»,- ասել է Լավրովն ու նշել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է այս թեմային։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերում Էրդողանի և Ալիևի  առաջարկած «2+2» բանակցային ձևաչափին, որտեղ առանցքային արտաքին դերակատարները լինելու են Ռուսաստանն ու Թուրքիան, և արդյոք դա կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք հանդիսացող ձևաչափ, ՌԴ արտգործնախարարն ասել է, որ բանակցային ձևաչափի շատ տարբերակներ են առաջարկվել։ «Այդ թեման քննարկվել  է Մոսկվայում Ռուսաստանի,  Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Չենք թաքցնում, որ անթույլատրելի  ենք համարում խնդրի ռազմական լուծումը։ Երկու ազգերին էլ համարում ենք բարեկամ և եղբայր ազգեր, մենք չենք կարող թույլ տալ նման  ռազմական ձգտումները։

Այդ կապակցությամբ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին՝ մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հանդիպման արդյունքում, կողմերն հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխությունը։

Այդուհանդերձ մենք կողմ ենք բոլոր գործընկերների հետ համագործակցելուն,  այդ թվում՝ հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք կարող են ճգնաժամից քաղաքական լուծում գտնելու պայմաններ ստեղծել»,- ասել է Լավրովը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30