Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր․ Չեմ ցանկանում՝ 20 տարի հետո իմ տղան էլ իր տղայի հետ պատերազմի

Նոյեմբեր 03,2020 21:55

«Կարմիր բերետներ» ջոկատի կազմում կան նաև հայր և որդի։

Հայրը՝ Մուշեղ Ամիրխանյանն այստեղ է եկել իր որդու հետ։

Մուշեղ Ամիրխանյանը

«Ցանկացած հայ տղամարդ, որն իր ազգին սիրում է, ազգը գերադասում է իր եսից, պետք է գա, պետք է կռվի։ Մեր ազգի համար ենք կռվում, մեր թոռների համար ենք կռվում։ Հարկավոր է այնպես կռվել, որ սա վերջին պատերազմը լինի։ 90-ականներին էլ եմ ես մասնակցել, տղայիս հետ այսօր այստեղ։ Շատ եմ ցավում, որ այն ժամանակ չի վերջացել, որ այսօր տղաս է այստեղ։ Ու չեմ ցանկանում, որ իմ տղան էլ իր տղայի հետ ասենք մի 20 տարի հետո նորից այստեղ ներկա գտնվի»,- ասում է Մուշեղը։

Նա դեմ չի եղել, որ տղան իր հետ մեկնի ճակատ։ Իսկ տղային այնտեղ մյուս կամավորներից չի առանձնացնում․ «Ես կարծում եմ՝ բոլորն էլ իմ երեխաներն են, բոլորն էլ իմ տղաներն են։ Ես բոլորի ցավը տանեմ, այնպիսի տղաներ են, որ էլ ասելու չի՝ մեկը մեկից գազան, հայրենասեր»։

Մուշեղ Ամիրխանյանի տղան

Իսկ կինը ծանր է տարել այն հանգամանքը, որ և՛ որդին, և՛ ամուսինը մեկնում են ռազմաճակատ․ «Դե գիտեք՝ կին արմատը, նամանավանդ, եթե ինքը մայր է, շատ դժվար է տանում այդ հարցը, բնականաբար։ Բայց դե կարծում եմ՝ կհասկանան։ Ոչ թե կարծում եմ՝ այլ համոզված եմ, որ կհասկանան, որ պետք է հենց այնպես չի, չենք գնացել ծով հանգստանալու հայր ու տղա իրենց էլ թողել ենք տանը։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ կլինի»։

Մուշեղը ասում է, որ ամեն ինչ ունեն՝ թե՛ սնունդ, թե՛ հագուստ, միայն թոռանն է կարոտում․ «Մենակ թոռանս կարոտը, որ առնեմ, շատ լավ կլինի։ Լավ կլինի, ամեն ինչ իր համար է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30