Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը. Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 03,2020 19:55

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին գործընկերը, ռազմական դրության պայմաններում կայացրել է ազգի և Հայրենիքի համար այս կարևոր պահի իր բաժին որոշումը՝ ինձ ազատելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Մեկ տարի և ինը ամիս բարձր դատարանում իմ աշխատանքը մի մեծ ձեռքբերում էր իմ կյանքում, ինչի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամին, բազմաշնորհ գիտնական և ազնիվ պետական գործիչ, Սահմանադրական դատարանի նախագահ, դոկտոր Հրայր Թովմասյանին։

Սահմանադրական դատարանում իմ աշխատանքը համընկավ մեր պետության, դատաիրավական համակարգի և, հատկապես, Սահմանադրական դատարանի համար փորձության ամենաբարդ շրջանի հետ։ Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի քաղաքական իշխանությունը հնարավոր բոլոր անազնիվ, հակասահմանադրական և հակաօրինական միջոցներով, բառի բոլոր իմաստներով հարձակում է գործել Սահմանադրական դատարանի վրա՝ փորձելով իր ապօրինի ազդեցությունը բանեցնել իշխանության այս կարևոր մարմնի վրա, ինչը մասամբ, ցավոք սրտի, ժամանակավորապես հաջողվել է` բարձր դատարանը մղելով խորը ճգնաժամի մեջ և վտանգել սահմանադրական արդարադատության ինստիտուտը մեր երկրում, խարխլելով Հայոց անկախ պետականությունը։

Այս աշխատանքի ընթացքում ես հնարավորություն ունեցա նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել իրավունքի ոլորտում, ճանաչել ուժեղ և թույլ մարդկանց, տեսնել, թե ինչպես են պատասխանատու պահերին իրենց դրսևորում ազնիվ և ստոր մարդիկ, ապրել փորձության ևս մի շրջան, և ինքս ինձ համար ապացուցել Ֆերդինանդ Ղազարյանից ինձ ժառանգված՝ սեփական գաղափարներին հավատարմությունն ու սկզբունքայնությունը։ Շնորհակալ եմ բազում գործընկերներին, որոնց հետ աշխատանքը հաճելի էր ինձ համար և նաև նրանց, որոնք միամտորեն ի ցույց դրեցին իրենց փոքր էությունը՝ մշտապես ինձ հեռացնելով իրենցից ողջ կյանքի համար։

Մենք մեր երկիրն այս վիճակում թողնելու իրավունք և ռեսուրս չունենք, պետք է վերստին վերակառուցենք ոչ միայն քանդված Ստեփանակերտը, Շուշին և մյուս քաղաքները, այլև մեր պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունն ու հանրային կյանքը։ Առայժմ մեզ պետք է ՀԱՂԹԱՆԱԿ պատերազմում, այնուհետև ՀԱՂԹԱՆԱԿ բոլոր ոլորտներում»:

 

Հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող իմ նախկին...

Posted by Edgar Ghazaryan on 2020 թ. նոյեմբերի 3, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30