Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան երբեք չի սատարել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը․ Լավրով

Նոյեմբեր 03,2020 19:01

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի սատարել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման տարբերակը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Թուրքիայից մեծ կախվածության մեջ չի հայտնվել տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում՝ սկսած Սիրիայից ու Լիբիայից մինչև Ղարաբաղ, և թե ինչու է Ռուսաստանն այդքան զուսպ և բարեկամաբար արձագանքում Անկարայի քաղաքականությանը՝ գիտակցելով, թե ինչ դեր է խաղում Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, Լավրովն ասել է․ «Մոսկվան և Անկարան մտերիմ գործընկերներ են, որոնք կարող են ճկուն և պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և առաջնորդվել ռազմավարական  տեսլականներով։

Թուրքիան ու Ռուսաստանն աշխատում են համատեղ ամենատարբեր ճգնաժամերի լուծման ուղղությամբ։ Դրա վառ արդյունքը Սիրիայի հարցում մեր համագործակցությունն է։ Իսկ Լիբիայում մենք օգտագործում ենք Տրիպոլիի և Թոբրուքի վրա ազդեցության լծակները՝ նպաստելով սուր ճգնաժամի հաղթահարման համար պայմաններ ստեղծելուն։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, այստեղ իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, մենք երբեք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի ուժային լուծմանը, և ձգտում ենք հասնել մարտական գործողությունների դադարեցմանը։ Կողմերն ու արտաքին խաղացողները պետք է հարգեն հրադադարի համաձայնությունը, վերահսկման մեխանիզմներ հաստատելու և բովանդակային բանակցություններին վերադառնալու մասին պայմանավորվածությունը։

Թեպետ անմիջապես կայուն խաղաղության հասնել չի հաջողվել, մենք շարունակում ենք օգտագործել տարածաշրջանում մեր ունեցած ազդեցությունը և աշխատելու ենք մեր թուրք գործընկերների հետ՝ ռազմական սցենարի հետագա լարումը կանխելու, կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու և Բաքվին ու Երևանին բանակցային սեղանի վերադարձնելու համար»։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30