Կորոնավիրուսային համավարակի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը պետք է անցկացվեր 11 երկրներում, հետաձգվել է 2021 թվական: ՈՒԵՖԱ-ն չի բացառում, որ կարող է հրաժարվել նախապես հաստատված ձեւաչափից: Այսինքն, շատ հավանական է, որ բոլոր խաղերը անցկացվեն մեկ երկրում: Ընդ որում, Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար կառույցը հավանական է համարում, որ կարող է ընտրվել Ռուսաստանի տարածքը, քանի որ կազմակերպիչների՝ Covid-19-ի հիվանդացության աստիճանի ուսումնասիրման արդյունքներով եվրոպական երկրների մեջ համեմատաբար ամենաանվտանգը հենց Ռուսաստանի Դաշնության տարածքն է:
Եվրոպայի առաջնության անցկացման ենթադրյալ ժամկետը հունիսի 11-ից հուլիսի 12-ն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ