Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնած ցավակցական խոսքերի և համերաշխության համար։
«Շնորհակալություն համերաշխության ու աջակցության ջերմ խոսքերի համար։ Այս դժվարին ժամանակաշրջանում դա մեզ համար շատ մեծ նշանակություն ունի։ Ավստրիան չի վախենալու ահաբեկչության նման սարսափելի գործողություններից։ Միասին մենք կպաշտպանենք մեր բաց հասարակություններ ու ժողովրդավարական արժեքները»,- գրել է Սեբաստիան Քուրցը Թվիթերում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Թվիթերում գրել էր. «Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»:
Հիշեցնենք, որ նախօրեին անհայտ անձինք կրակ էին արձակել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի միանգամից վեց վայրում։ Զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Հարձակվողներից մեկին հաջողվել է չեզոքացնել, մյուսները դիմել են փախուստի։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Thank you very much for your kind words of solidarity and support! This means a lot to us in these difficult times. #Austria will not be intimitated by such horrific acts of terror. Together we will defend our open societies and democratic values.
— Sebastian Kurz (@sebastiankurz) November 3, 2020