Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթական անգամ անհաջողության մատնվեց: Մասնակցելով Փարիզի ATP Masters-ին՝ Խաչանովը մեկնարկային շրջանում հանդիպեց իր համար առավել քան հարմար մրցակցի՝ իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի հետ, սակայն անսպասելիորեն երեք սեթում պարտվեց 3:6, 6:2, 2:6 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ