Այսօր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել արեւելյան, հարավ-արեւելյան եւ հարավային ուղղություններով։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սուրեն Սարումյանը։
«Հիշո՞ւմ եք, ասել էինք՝ հարավային ուղղությամբ կա մի վայր, որտեղ հակառակորդը մեծաթիվ կորուստներ է կրել եւ այդ վայրը իրենց համար կարող է համարվել Դժոխքի ձոր, այդ ուղղությամբ, կարելի է ասել, կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը։ Ադրբեջանն այնտեղ մարտի էր ուղարկել իր հատուկ բոլոր ստորաբաժանումները, թե՛ տխրահռչակ Յաշմայի բրիգադը, թե՛ ծովային հետեւակը, թե՛ արաբ վարձկաններին։ Սակայն մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդը այնտեղ կրել է մեծաթիվ կորուստներ»,-ասել է պարոն Սարումյանը։
Նրա ներկայացմամբ՝ արեւելյան ուղղությամբ կատարվել է վերախմբավորում, որի արդյունքում մի փորք հատվածում ճակատային ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր, մի փոքր հետ են քաշվել․ «Սակայն մարտական գործողությունների ժամանակ դա բնականոն գործողություն է, այստեղ անհանգստանալու եւ խուճապի առիթ չկա»։
Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը խորհուրդ տվեց տարածվող անհիմն լուրերին, տարաբնույթ հեռախոսազանգերին․ «Պետք է հասկանալ, որ չստուգված տեղեկությունները հաճախ ավելի վնասակար են, քան հակառակորդի գործողությունները։ Պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ