Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Վարդանյան․ «Հաջորդը կառավարության գործն է, որպեսզի պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»

Նոյեմբեր 03,2020 17:03

«Այն ողբերգությունը, որ հիմա տեղի է ունենում՝ պետք է պարզ ներկայացվի թե հայ հանրությանը, թե արտաքին աշխարհին։ Մենք հիմա պարտավոր ենք ստեղծել իրազեկող արշավ եւ տարածել աշխարհով մեկ։ Նաեւ կարեւոր է հասարակական կազմակերպությունների, ակտիվ քաղաքացիների մասնակցությունը»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախում Ադրբեջանի զինված ուժերի քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զենքի կիրառմանը, որը բնապահպանական աղետ է առաջացնելու տարածքում։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ անդրադառնալով արգելված զենքի կիրառման իրավական հետեւանքներին՝ ասաց, որ, միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի եւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, քանի որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունն, այն էլ՝ էկոցիդի վտանգը, չունի սահմաններ․ «Որեւէ մեկը չի կարող ասել, որ Արցախը չճանաչված երկիր է եւ վերջ, բնապահպանական վտանգների դեպքում իրավական ազդեցությունը սահմաններ չունի։ Բոլոր կոնվենցիաների ազդեցությունը տվյալ դեպքում առկա է, որոնցով արգելվում է նման զենքի կիրառումն ու կա շրջակա միջավայրի վրա անդառնալի ազդեցություն»։

Տիկին Վարդանյանն ասաց, որ ֆոսֆորային զենքի կիրառման ազդեցությունը երկար ժամանակ թողնելու է բացասական հետեւանքները․ «Նույնիսկ միայն անտառների հրդեհով չի ավարտվելու։ Այն ունի ունակություն, որ մինչեւ երեք հազար ջերմաստիճանի տակ այրվում են, նույնիսկ մետաղն է հալվում։ Մենք արդեն նամակներ եւ ուղերձներ ենք ուղարկել միջազգային բոլոր կազմակերպություններին։ Հաջորդը կառավարության գործն է, որպեսզի պաշտոնապես դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30