«Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման ծրագիր ունենք, արդեն երկու գործողություն արել ենք»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Կառավարության և կրիտիկական ենթակառուցվածքների համար շրջանառել ենք կառավարության որոշման նախագիծ, որով հստակեցված են, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն ենթակառուցվածքները, իսկ չհամապատասխանելու դեպքում ինչ մեխանիզմներ պետք է գործեն: Կառավարությունն առաջիկայում կընդունի: Երկրորդ քայլն այն է, թե ով է հետեւելու, որպեսզի բարձր մակարդակի գիտելիքներ եւ խորհրդատվություն ունենանք»,-տեղեկացրեց Հակոբ Արշակյանը:
Նա նաեւ հայտնեց, որ 2021թ.-ին նախատեսում են որոշ միջոցառումներով բարձրացնել ՀՀ կիբերանվտանգության մակարդակը, եւ բյուջեի նախագծով այդ նպատակով նախարարությանը կհատկացվի մոտ 9 միլիարդ դրամ՝ որոշակի ծրագրերի եւ միջոցառումների կատարման համար:
«Մասնավորապես պաշտպանության ոլորտում կիրականացվեն հետազոտական եւ նախագծային աշխատանքներ»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ