Ինչպես արդեն նշել ենք, առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին:
Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին Atlantis European Airways ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։
Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե