Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի կինը վստահ է. «Ամուսինս հաղթանակած կվերադառնա, որ էլի մեր տանը թեյենք»

Նոյեմբեր 03,2020 16:14

Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախն ու Հայաստանը պայքարում են ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: Այս օրերին Հայաստանն ու Արցախը կորցրել են թանկ զավակներին, որոնք չխնայելով իրենց կյանքը՝ արյան գնով պահեցին մեր հողը:

Արցախի բնակիչների մեծ մասը ստիպված էր ժամանակավորապես հեռանալ տներից եւ ապաստան գտել Հայաստանում բնակվող իրենց քույրերի և եղբայրների տներում:

Այդպիսի մի ընտանիք էլ Վարդուհու Ստեփանյանինն է: Արցունքն աչքերին է նա պատմում տեսածը և աղոթում, որ րոպե առաջ վերջանա այս ամենը:

«Իսկապես նկարագրելու չի, սիրտս կտոր-կտոր է լինում: Երբ պատերազմը սկսվեց, սկզբում մտածում էինք` ուղղակի սովորական դարձած ամենօրյա կրակոցներ են: Բայց երբ ամեն ինչ լրջացավ, գլխիս մեջ իսկական քաոս սկսվեց»,-ասում է մեր զրուցակիցը:

Վարդուհու ամուսինն առաջնագծում է, կնոջը և երեխաներին պատահական մեքենայով Երևան է ուղարկել, ինքն էլ խոստացել, որ անպայման կվերադառնա, եւ իրենց տանը՝ ավանդույթի համաձայն, ամեն երեկո թեյ կխմեն կնոջ հետ:

«Նա հայրենասեր է, աննկարագրելի անվախ, ես հույս էլ չունեի, որ Երևան կգա մեզ հետ: Հիմա ինքս ինձ համոզում եմ, որ ամուսինս ամբողջ կյանքում ինչ խոստացել է՝ կատարել է, ուրեմն այս խոստումն էլ կպահի ու հաղթանակած կվերադառնա, որ էլի թեյենք միասին մեր տանը»:

Վարդուհին նշում է, որ շատ բան կցանկանար պատմել, բայց արցունքները խեղդում են:

Ապա դիմում է այն կանանց, որոնց որդիները, ամուսինները, եղբայրները առաջնագծում են. «Ամեն օր շնորհակալ լինենք Աստծուն, որ մեզ բախտ է վիճակվել հերոսների հետ շփվել ու ապրել»:

Էլեն ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ. Վարդուհի Ստեփանյանը չցանկացավ լուսանկարվել, ասաց, որ թերթերում, կայքերում ու սոցցանցերում ցանկանում է տեսնել միայն հաղթանակած հայորդիների լուսանկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30