Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք կսահմանվի (եղած 3-րդ փոխքաղաքապետին կավելանա 4-րդը), եւ նոր հաստիքում նշանակվող փոխքաղաքապետը կզբաղվի աշխարհազորի աշխատանքով եւ կլինի Երեւան համայնքի աշխարհազորային բրիգադի ղեկավարը:
Ինչպես հայտարարեց օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ մինչեւ երկրորդ ընթերցումն առաջարկներ չեն եղել:
Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց փաթեթի ընդունմանը:
Ավելի վաղ Տերտերյանն ասել էր, որ նշյալ փոփոխությունը բխում է աշխարհազորի՝ օրենքով կազմավորման անհրաժեշտության ապահովումից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ