«Համավարակը էական ճշգրտումների կարիք մտցրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, զբոսաշրջությանը: Իսկ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահրավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայումս բախվում է, եւ հետեւանքներին շարունակելու է բախվել նաեւ 2021թ.-ին»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա վստահեցրեց. «Անելու ենք առավելագույնը, որպեսզի աջակցենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետեւանքն են»:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ եւ համավարակը, եւ պատերազմն ազդել են այս տարվա տնտեսական ցուցանիշների վրա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ