Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ-ին ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին». Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 03,2020 14:35

Երեկ ի՞նչ լավ լուրի մասին էիք ասում. այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից: Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում ասել էր, որ ինչ-որ բան իրեն հուշում է, որ լավ լուր է սպասվում:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ լավ լուրի մասին էր խոսքը:

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց. «Չասացի՝ սպասում եմ, ասացի՝ ինչ-որ բան ինձ հուշում է, բայց ժամանակը կգա՝ կիմանաք, հիմա չեմ ուզում դրա մասին ասել»:

Հարցին՝ադրբեջանական զինուժն արդեն Դավիթ Բեկ համայնքի վրա է հարձակվում, սա արդեն հարձակում է ՀԱՊԿ-ի վրա, Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիմել ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց այն, ինչ վերջին իր ճեպազրույցներից մեկում ասել էր՝ դրա անհրաժեշտության պարագայում կդիմենք. «Հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն եւ այն պայմանագրային պարտավորությունները, որոնք կան, դրանք լիովին բավարարում են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես կողմ»:

Նա վստահեցրեց, որ կաշկանդված չենք՝ ՀԱՊԿ-ին դիմելու. «Երբ խոսքը գնում է ՀՀ-ի, Արցախի մասին, որեւէ կաշկանդվածություն չի կարող լինել»:

Ալեն Սիմոնյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին ու անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:

Նա նաեւ ասաց, որ ֆորմալ հանդիպումներից բացի, նաեւ ոչ պաշտոնական շփումներ են լինում, որոնք տեսանելի չեն շատերին:

Լրագրողները նաեւ հետաքրրքրվեցին, թե ՔՊ-ի ջոկատը ե՞րբ է պատրաստվում մեկնել առաջնագիծ, որովհետեւ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չի կարող որեւէ բան ասել դրա հետ կապված. «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները առաջին իսկ օրվանից առաջնագծում են, որոշները ծառայություն են իրականացնում, որոշները տեղում ծանոթանում են իրավիճակին, որոշները՝ առկա խնդիրների պարագայում տեղում լուծում են տալիս: Ասեմ ավելին, նաեւ մեր շատ պաշտոնյաների եղբայրները, երեխաները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում: Այլ մանրամասներ չեմ կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30