Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» քննարկման առարկա կդարձնի պարգեւավճարները եւ դրանց չափերը». Թունյան

Նոյեմբեր 03,2020 13:58

«Շատ լավ է, որ պարզաբանվեց, որ 21% աճ չի, այլ 2,8%, բայց նաեւ համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն էր հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգեւավճարներ ստանալու ավանդույթը շարունակելը: Բյուջեն կազմվել է մինչեւ պատերազմը, իսկ պատերազմը շատ տեղերում է ճշգրտումներ մտցրել»,-ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի  նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով հարցին, թե որքան պարգեւավճարներ են նախատեսված առաջիկա տարվա բյուջեի նախագծով՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Երեկվա լրահոսում այս թեման գրեթե հավասար քննարկվում էր պատերազմական թեմաների հետ: «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման առարկա կդարձնի պարգեւավճարները եւ դրանց չափերը: Մարդկանց մոտ հարցեր է առաջացնում այն հարցը, որ թեեւ նշվում է՝ պարգեւավճարն աշխատավարձի 30%-ի չափով է, սակայն որոշ պաշտոնյաներ 100 կամ 120%-ի չափով են ստանում»,-նշեց Թունյանը:

«Հասկանում եմ, որ եթե ՀՀ-ում միջին կարգի բանկի վարչության պետը ստանում է մեկ միլիոնի կարգի աշխատավարձ, աննորմալ կլինի, եթե ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարը դրանից երկու-երեք անգամ քիչ ստանա»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ պարզաբանեց՝ 2,8%-ով աճել է ոչ թե պարգեւավճարների չափը, այլ աշխատանքի վարձատրությունը. «Իսկ պարգեւավճարները մեկ տոկոսով են աճել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30