ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պետբյուջեի 2021թ.-ի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ըստ օրակարգի հրավիրված է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Ներկա լինելո՞ւ է»:
Քաղաքապետի փոխարեն եկել էր տեղակալը՝ Սերգեյ Ներսիսյանը, որը պարզաբանեց. «Քաղաքապետը հիմա զբաղված է «Երեւան» ջոկատի կազմավորման հարցով: Հիմա զորամասում են՝ վերապատրաստման փուլում, որ պետք է սահման մեկնեն: Այդ պատճառով քաղաքապետը չի կարողացել ներկա լինել»:
Անի Սամսոնյանը նշեց. «Մենք օրինագիծ ենք քննարկել, որի երկրորդ ընթերցումն է սպասվում եւ ըստ որի՝ աշխարհազորով զբաղվելու է քաղաքապետի տեղակալը: Չեմ կարծում, որ Երեւանում ապաստարանների եւ ապօրինի շինարարության հարցերը չպետք է քննարկենք գլխավոր պատասխանատուի հետ, որը զբաղված է մի գործով, որն իրենը չէ իրականում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից