Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն Արցախը. Պալերմոյի քաղաքային խորհրդի հայտարարությունը

Նոյեմբեր 03,2020 13:10

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը հոկտեմբերին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Հոկտեմբերի 21-ին Քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն երկայացնում է ճանաչման ոչ պաշտոնական թարգմանությունը։

«Հաշվի առնելով, որ

Մի քանի շաբաթից ավել Արցախի Հազարապետության (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիական խաղաղ բնակչությունը և բոլոր հաստատությունները (հիվանդանոցները, դպրոցները, բնակավայրերը, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները ներառյալ), հրանոթակոծվում են և ավերվում են հրթիռային հարձակումներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի բանակի զինվորականների ակնհայտ և հայտարարված օգնությամբ, որոնց օգնում են իսլամիստ ահաբեկիչները՝ հատուկ բերված Սիրիայից Թուրքիայի միջոցով:

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) մի խորհրդանիշ է ողջ հայ ժողովրդի համար, որը սփռված է աշխարհով մեկ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետևանքով:

Իր լեռների մեջ հնագույն հայկական քաղաքակրթությունը դարերով սերնդից սերունդ է անցել: Այստեղից են կյանք առել պատմական տարբեր ժամանակաշրջանում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինտեգրման և ինքնավարման շարժումներ:
Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) ավելի քան մեկ դար է պահանջում է կցումը Հայաստանին՝ նախկինում Սովետական Հանրապետության և արդեն երեսուն տարի՝ ինքնիշխան երկրին:

Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն այս Երկիրը, որը արդեն դե ֆակտո հանրապետություն է իր պետական կառուցվածքով և կառավարմամբ ՝ ժողովրդավարությամբ ընտրված սեփական ժողովրդի կողմից:

Հայկական ծագումով Իտալիայի քաղաքացիները, միավորված Իտալիայի Հայերի Միությունում, հայցում են Իտալիայի պետական մարմիններին ճանաչել այս փոքրիկ Երկիրը, որպեսզի անմիջականորեն դառնա մեր Կառավարության շահառու զրուցակիցը:

Այս գործողությամբ ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ռազմական հզոր հարձակումները, որոնք կատարվում են թուրք-ազերա-ահաբեկչական եռամիասնության կողմից, որ բազմաթիվ մահերի, քաղաքացիական բնակչության կազմում մեծ թվով վիրավորների և ենթակառուցվածքների ավերման պատճառ է:

Նկատի առնելով, որ

🔹 Այս գործողությունները տեղի են ունենում՝ որպես հայկական տարածքի վրա հարձակման շարունակություն, որը տեղի էր ունեցել ավելի քան երկու ամիս առաջ: Ադրբեջանի Հանրապետության ագրեսորի քաղաքականությունը, որին միշտ աջակցում է թուրքական կառավարությունը ռազմական խորհրդատուների իր ներկայությամբ, և որն արդեն մեկ ամիս ամրանում է Սիրիայից Ադրբեջան իսլամիստ ահաբեկիչների տեղափոխմամբ, հող է պատրաստում Կովկասի վերջնական ապակայունացման համար, մի տարածք, որտեղով անցնում են Եվրոպայի համար կարևորագույն գազամուղներն և նավթամուղները:

🔹 Ադրբեջանական դիվանագիտությունը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների կողմից առաջարկված ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը շփման գծում:

🔹 Հայկական ծագմամբ Իտալիայի քաղաքացիները շարունակում են տեսնել այս կանխամտածված գործողության մեջ ժամանակակից լուծումներով թուրքական ազգայնական քաղաքականության շարունակությունը՝ ծնված տասնիններորդ դարի վերջերին և ավարտին հասցված Միություն և Առաջադիմություն քաղաքական կուսակցության կողմից:

🔹 Այդ քաղաքականությունը պատասխանատու է XX դարի առաջին Ցեղասպանության համար՝ իրականացված հայ ժողովրդի ամբողջականության դեմ, որն այդ ժամանակ կազմում էր Արևմտյան Հայաստանի 7 շրջանների մեծամասնությունը, և որը պատճառ հանդիսացավ ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի 1915 – 1922 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակահատվածում այլ փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, հույները և արևելյան քրիստոնյաները զոհաբերվեցին կործանարար ծրագրի համար, որը բերեց գաղթականների թվի աճի՝ գոյատևելով դեռահասներից մի փոքր ավելին:

🔹 Այսօր, ավելի քան մեկ դար անց, այս հանցանքները երկար ժամանակ արհամարհված նաև Արևմուտքի կողմից , անխուսափելի իրականության են վերածում էրդողանյան ազատականասպան ավտորիտարիզմը:

🔹 Տասնյակ անմեղ քաղաքացիների մահերը, երեխաների և երիտասարդների խոցումը օգտագործվում են՝ պահպանելու Թուրքիայի և Ադրբեջանի ներքին կայունությունը, որոնք ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի համաշխարհային վարկանիշում վերջին տեղերն են զբաղեցնում: Իշխանության այս կենտրոնացմանը, հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում, համապատասխանեցվեցին խոսքի ազատության և այլախոհության սահմանափակումները՝ Ալիևների դինաստիայի կողմից օժանդակված:

🔹 Այլևս անհանդուրժելի է տեսնել Եվրոպայի կողմից անմիջական և արդյունավետ միջամտությունների բացակայությունը՝ կանգնեցնելու նախագահ Ալիևի անբարտավանությունը, ով, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ճնշում է սեփական ներքին ընդդիմությանը:

Համայնքային Խորհուրդը պարտավորում է քաղաքապետին և կոլեգիալ օրգանին գործի դնել բոլոր քաղաքական և վարչական գործողությունները՝ ուղղված

🔸 Հայցելու մեր ազգային իշխանություններից Արցախի Հանրապետության ճանաչումը, մի այնպիսի քաղաքակրթության գործողություն, որը կարող է բերել ոչ միայն ճիշտ գործողության իրականացման, այլ հատկապես վերջ դնել լռությանը, որն արդեն երկար ժամանակ է դառնում է հանցանքի հետ համաձայնության գործողություն;

🔸 Արտահայտելու Պալերմոյի Համայնքի համերաշխությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդին;

🔸 Դատապարտելու առանց երկմտանքի ադրբեջանական հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության(Լեռնային Ղարաբաղ) տարածքներում;

🔸 Կառավարությունում խոսնակ լինելու՝ համապատասխան լսարաններ հասցնելու Կովկասում թուրք նախագահի բազմակի միջամտությունների մտահոգությունները:

🔸 Տալու առավելագույն հանրայնացում հարցին, որպեսզի Պալերմոյի, ինչպես նաև ողջ Իտալիայի ժողովուրդը գիտակցեն ընթացիկ և պատմական ոտնձգությունները Հայաստանի, Արցախի Հանրապետության(Լեռնային Ղարաբաղ) և ընդհանրապես բոլոր հավատամքի քրիստոնյաների, քրդերի և տարածաշրջանի այլ փոքրամասնությունների նկատմամբ:

🔸 Հորդորելու Հանրապետության կրթության նախարարին, որպեսզի բոլոր տեսակի և մակարդակի դպրոցներում իրականացվի ուսումնասիրություն այն հիմնահարցերի շուրջ, որոնք ճնշում են տարածաշրջանը XX –րդ դարի հայկական ցեղասպանությունից ի վեր:

Պալերմո,
21/10/2020»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30