Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դագաղ, ծաղկեպսակ, սգո արարողություն՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Նոյեմբեր 03,2020 12:15

Այս պահին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քաղաքացիները ծաղկեպսակ են դնում: Ցուցարարները նաև դագաղ են բերել, խունկ են ծխում, կազմակերպել են սգո արարողություն: Ցույցին մասնակցում են նաև երեխաներ: Բոլոր ցուցարարները սևազգեստ են:

Լրագրողների հետ զրույցում նրանք հայտարարեցին՝ այլևս իրենց չեն բավարարում ՄԱԿ-ի հայտարարությունները, պահանջում են կոնկրետ գործողությունների դիմել ու նշեցին. «Մեր յուրաքանչյուր բողոքի ցույցից հետո կոնկրետ հայտարարություն էր հնչում, կամ ՄԱԿ-ի պաշտոնյաներն այցելություն էին կատարում: Երեկ էլ հայտարարություն եղավ ռազմական հանցագործության մասին: Բայց դա մեզ այլևս չի հուզում. պետք է գործել, այլապես այս երկրում իրենք անելիք չունեն: Այս ամենը, ինչ այսօր արվում է, ողջ հայ հասարակության պատասխանն է իրենց լռությանը: Հետայսու թող վերադաս մարմինները որոշեն այս կառույցի ճակատագիրը մեր երկրում: Պարզ է, որ այս կառույցը վաղուց էր մեռած, և միայն նոր ենք հայտնաբերել. հիմա հիշատակի տուրք ենք մատուցում»:

Ցուցարարները վիրավորված են, որ ՄԱԿ-ը հավասարության նշան է դնում կողմերի միջև: Ըստ նրանց, երբ ՄԱԿ-ից կոչ են անում կողմերին հարգել հրադադարը, այդպիսով ծաղրում են հայկական կողմին: Ցուցարարները վստահեցրին՝ ՄԱԿ-ի այդ վերաբերմունքի հետ կապված սա ամենամեղմ պատասխանն է, որ այսօր տալիս են:

Նրանք պահանջեցին՝ թող հաշվի նստեն Հայաստանի հետ ու նշեցին. «Պետք է անհապաղ մշակեն գործողությունների ծրագիր և իրականացնեն գործողություններ, որոնք կբխեն մարդասիրական միջազգային նորմերից, իրենց սահմանած կոնվենցիաներից, որը կոնկրետ այս իրավիճակին վերջ կդնի: Մենք այլևս լռելու և խնդրելու կարգավիճակում չենք լինելու»:

Ցուցարարներից ոմանք էլ կարծում են՝ ՄԱԿ-ի այս պահվածքը վկայում է այն մասին, որ իրենք սպասարկում են հանցավոր կլանի: Բերելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինակը՝ ցուցարարը նշեց. «Ռուսաստանը թեթև գործողություններ իրականացրեց, միանգամից պատժամիջոցներ կիրառեցին նրա դեմ, հիմա այս ահաբեկչական գործողությունների համար ուղղակի լռում են: Ինձ թվում է՝ բոլորն էլ մեղավոր են, ուրեմն իրենք էլ աջակցում են»:

Ցուցարարները կսպասեն ՄԱԿ-ի արձագանքին ու քայլերին և ըստ այդմ կիրականացնեն իրենց հետագա գործողությունները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ՖԲ էջում գրել է. «ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դագաղ դնելը խայտառակություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30