Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայկական կողմն ուղարկում է նամակ, ու դրան պատասխանում է ռուսական կողմը, նշանակում է՝ համապատասխան գործընթացն արդեն իսկ սկսվել է». Աննա Նաղդալյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2020 12:04

Անցած օրերին շատ խոսվեց այն բազմաչարչար նամակի մասին, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ կարո՞ղ եք հավաստիացնել, որ գործընթացը սկսվել է, եւ դա ինչպե՞ս է արտահայտվում։ Նա ասաց․ «Արդեն իսկ նամակն ուղարկելով՝ գործընթացը սկսվել է։ Եթե հայկական կողմն ուղարկում է նամակ, ու դրան պատասխանում է ռուսական կողմը, նշանակում է՝ համապատասխան գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Ինքն իրենով արդեն գործընթաց է։ Բայց այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հաղորդել»։

Շատերը, այդ թվում՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, համացանցում իրենց տարակուսանքն էին հայտնել, թե ինչու է նամակի հիմքում դրվել միայն 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը, եթե կարող էին հիշատակվել այլ կարեւոր հիմքեր եւս․ ՀՀ-ՌԴ 1995թ․ կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը, որում 2010 եւ 2016 թվականներին կատարվել էին մի շարք կարեւոր լրացումներ։ Դրանց կարեւորությունն այն է, որ այդ փոփոխություններով ընդլայնվել են Հայաստանում 102-րդ ռազմաբազայի պարտավորությունները հայկական կողմի հանդեպ։ Ըստ այդմ՝ ռազմակայանը ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը ողջ սահմանով, ինչպես նաեւ այն, որ ռուսական կողմն աջակցում է ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով Հայաստանի Հանրապետությանն ապահովելու գործին։ 2016 թ․ ստորագրված «ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագրով էլ նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման ստեղծում՝ տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար, իսկ ՀՀ տարածքային ագրեսիայի սպառնալիքի դեպքում կազմավորվում է Միացյալ խմբավորման ռազմական կառավարման մարմինը:

ԱԳՆ խոսնակին նաեւ հարցրինք, թե ինչու է հղում արվել միայն 97թ․ հայ-ռուսական համաձայնագրին։ Նա ասաց․ «Ես էլ եմ ծանոթ իրավաբանական դիսկուրսին։ Տեղյակ ենք։ Այս իրավիճակում որոշվել է 97 թվականի պայմանագրով անել, որովհետեւ այնտեղ կա համապատասխան դրույթ 2 երկրների պարտավորությունների մասին»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները տարածում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանի կողմից ուղղված նամակի մի տեքստ-խնդրագիր․ Նաղդալյանին խնդրեցինք հերքել կամ հաստատել նման նամակի գոյությունը։ Նա ասաց․ «Նման տեղեկություն չունեմ, կփորձենք ճշտել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30