Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը հարում էր «Իսլամական պետության» գաղափարներին։
Հանցագործը պայթուցիկ գոտի է ունեցել և եղել է հրացանով զինված, ասել է նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ նախօրեին անհայտ անձինք կրակ էին արձակել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի միանգամից վեց վայրում։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը։
Հարձակվողներից մեկին հաջողվել է չեզոքացնել, մյուսները դիմել են փախուստի։ Ընթանում են որոնողական աշխատանքներ։Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակվողները յոթն են եղել։
Կարդացեք նաև
Իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել և քաղաքացիներին խնդրել են տանը մնալ։ Չեղարկվել են Ազգային ժողովի նիստերն ու դպրոցական պարապմունքները։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ