Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. «2021թ պետական բյուջեի նախագծով չկա 21% պարգևավճարների բարձրացում»

Նոյեմբեր 03,2020 11:14

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը երեկ հանձնաժողովների համատեղ նիստում հարցրել էր. «2021թ.-ի պետբյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, ինչը ավելի քան 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա թիվը: Նոր իրողությունները հաշվի առնելով՝ կառավարությունը մտադի՞ր է վերանայել սա, թե այս թիվը նույնն է մնալու»:

Նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել էր, որ քանիցս այդ հարցին անդրադարձել են. «Այս միջանկյալ լուծումը ներկայացրել ենք այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, քանի դեռ չի գտնվել լուծում՝ ծանրաբեռնվածության բաշխմանը և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգին: Սա ժամանակավոր լուծում է»:

Այսօր իր ՖԲ էջում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը գրել է. «2021թ պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։ Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված է նաև պարգևավճարները) 2021թ աճել է 2.8%-ով։ Մասնավորապես 2020թ հաստատվել է 87.3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021թ նախագծով նախատեսվում է 89.7 մլրդ դրամ։ Սա էլ աղյուսակը․․․ինչպես տեսնում եք 21% ՉԿԱ․․

Հ․Գ․ Համադրելիություն ապահովելու ու մեթոդաբանապես կոռեկտ համադրություններ անելու համար պետք էր դիտարկել նաև հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրումը, որը 2021թ ամբողջությամբ արտաբյուջեից դուրս է եկել։ Աղյուսակում ներկայացված են համադրելի թվեր»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30