«Ընդհանուր առմամբ Ռուսաստանը Հայաստանի հետ երկու հարթության մեջ է աշխատում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Մեկը, ըստ նրա, իրավական հարթությունն է. «Կան իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք են ստորագրվել, հետագայում նաև զարգացումներ ստացել մյուս նախագահների օրոք։ Ռուսաստանն ասում է, որ այս առումով ընդհանրապես խնդիրներ չկան։ Եվ հիմա էլ տեսնում ենք, որ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ռուսաստանը վիզուալ դա ցույց է տալիս՝ իր տեխնիկան տեղակայելով, դրոշակները կախելով։ Դա ցույց է տալիս, որ այս կետից սկսած՝ իրավական պայմանագրային, դաշնակցային տեսակետից այս տարածքը նաև Ռուսաստանի պաշտպանության տակ է»։
Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կան նաև հարաբերություններ, գործողություններ, որոնք մեր տեսադաշտից դուրս են. «Ադրբեջանի նախագահը ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրացնում է՝ առ այն, թե որտեղից հայերին այսքան զենք ու զինամթերք։ Երբեմն ակնարկում է նաև, թե որտեղից, դա իր խնդիրն է։ Բայց այս հարցն անընդհատ բարձրացնում է, ասում է, որ ես այս զենքի համար փող եմ տվել, իսկ Հայաստանն այդ զենքը շատ դեպքերում ստանում է անվճար»։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: