Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունիի և Շուշիի ուղղությամբ. ԱՀ ԱԻՊԾ
Նոյեմբեր 03,2020 08:56
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։
Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։
Տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: