Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չկարողացավ իրականացնել իր ծրագրերը, ներքաշվելով տարբեր տեսակի ռազմական արկածախնդրությունների մեջ. Ռուբեն Սաֆրաստյան. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նոյեմբեր 03,2020 09:00

«Թուրքական լիրայից բացի այս ընթացքում անկում է գրանցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը։

Թուրքիայի տնտեսությունը մոտ 10 տոկսոսով անկում գրանցել այս տարվա երկրորդ եռամսյակում։ Բավականին անկայուն է երկրի տնտեսական եւ ֆինանսական դրությունը։ Կարեւոր հանգամանքներից է այն, որ սրանից մի քանի տարի առաջ Էրդողանը հրապարակեց Թուրքիայի ծրագրերը մինչեւ 2023 թվականի համար։ Դրանց համաձայն Թուրքիան պետք է դառնար աշխարհի 10-րդ տնտեսությունը, սակայն այս եւ անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ Էրդողանի ծրագրերը չեն իրականանում։ «Էրդողանը բոլոր կետերով տապալել է իր իսկ կողմից մի քանի տարի առաջ ներկայացրած 2020-23 թթ. ծրագիրը։ Նա երազանք ուներ 2023-ին հայտարարել «նոր Թուրքիայի» ստեղծման մասին, որը որոշ չափով պետք է վերականգներ Օսմանյան կայսրության հզորությունը տարբեր տարածաշրջաններում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրուցում նշեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիան ներքաշվելով տարբեր տեսակի ռազմական արկածախնդրությունների մեջ, չկարողացավ իրականացնել իր ծրագրերը։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում Թուրքիայի ներգրավվածությանը Արցախի, նաեւ Հայաստանի դեմ ընթացող ռազմական գործողություններին, ապա դա ավելի կվատթարացնի Թուրքիայի տնտեսական, ֆինանսական, ներքաղաքական իրավիճակը:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30