Վիեն քաղաքի ազգությամբ հայ փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցը, որը թուրքերի սպառնալիքների պատճառով տեղի ոստիկանների կողմից զգուշացվել էր տնից դուրս չգալ՝ երեկ աշխատանքի է գնացել:
– Պարոն Սաքունց, տեղյա՞կ եք՝ Ֆրանսիայի որեւէ քաղաքում հայ համայնքի կողմից ի պաշտպանություն Արցախի՝ նոր ակցիա նախատեսվո՞ւմ է:
– Այն, ինչ եղավ Լիոնում եւ Դեսինում (սպառնալիքներով ուղեկցվող երթեր «Գորշ գայլեր» խմբավորման աջակիցների կողմից, բախումներ հայերի հետ-խմբ.), այդ միջադեպի մյուս օրը Դիժոն քաղաքում նման միջադեպ եղավ: Բայց շաբաթ-կիրակի իրավիճակը հանգիստ է եղել, որեւէ ակցիա չի եղել, դա նաեւ պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի հետ կապված կարանտին է հայտարարված եւ մարդիկ իրավունք ունեն տնից դուրս գալ բացառապես աշխատանքի գնալիս եւ խիստ անհրաժեշտության դեպքում: Այսինքն ակցիաներ կազմակերպելու պայմաններն էլ արդեն շատ բարդ են, արգելված է:
– Դուք դիմել էիք Ֆրանսիայի կառավարությանը, որ ճանաչի Արցախի անկախությունը, ինչ որ նորություն կա՞:
Կարդացեք նաև
– Դե իրականում նորություն չէինք էլ սպասում շատ արագ: Բայց ինչքան էլ չէինք սպասում՝ այդ պրոցեսը շատ կարևոր է: Մենք ավելի շատ սպասում էինք, որ ուրիշ քաղաքային մարմիններ էլ նույն քայլին կգնան, ինչ Վիենը, եւ տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում քննարկում են, որ ավագանու նիստով այդ նույն որոշումը անցկացնեն: Վիեն քաղաքը երրորդը եղավ Ֆրանսիայում, որ ճանաչեց Արցախի անկախությունը, բայց ուրիշ քաղաքներ էլ շարունակում են այդ ուղղությամբ աշխատել: Ազգային ժողովում ու Սենատում էլ նույն տենդենցը կա, դա շատ կարեւոր է, որովհետեւ այս ամենը մեսիջ է Կառավարությանը, որ ինչ-որ պահի որոշում կայացնի ճանաչել Արցախի անկախությունը: Վիենում տեղի ունեցած միջադեպը չենք կարող չկապել այս ճանաչման հետ: Այն պահին, երբ Վիենի քաղաքապետարանի ավագանու կողմից եղավ այդ որոշումը, կարծում եմ շատերը գոհ չէին, հասկանում եք ում մասին է խոսքը, եւ չորեքշաբթի օրը առիթ ստեղծվեց իրենց դժգոհությունը արտահայտելու:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում