Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսլանդիայի խորհրդարանի անդամ. «Գերժամանակակից զինամթերքն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ»

Նոյեմբեր 03,2020 00:33

Իսլանդիայի խորհրդարանի եւ Կենտրոնական կուսակցության անդամ Բիրգիր Թորարինսոնը, որը «Մեկ ազատ աշխարհ» (One Free World) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆիի հետ միասին Արցախում է գտնվում, ասուլիսում նշեց, որ առաջին անգամ է Արցախում եւ որպես աստվածաբանություն ուսումնասիրած մարդ՝ մեծ պատիվ է համարում լինել այն երկրում, որի ժողովուրդն առաջինն  է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Նա ասաց, որ իր աղոթքն է հղում այն մարդկանց համար, որոնք ստիպված են եղել տեղափոխվել ու կորուստներ կրել պատերազմի պատճառով:

Իսլանդիայի խորհրդարանի անդամն նշեց, որ ինքն ամենախաղաղասեր երկրից է՝ Իսլանդիան չունի բանակ եւ չի արտադրում որեւէ զինամթերք: «Իսլանդիան առաջին երկիրն է, որ ճանաչել է Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի անկախությունը՝ ԽՍՀՄ-ի անկումից հետո, ինչպես նաեւ Խորվաթիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի անկախությունը: Առաջին երկիրն ենք, որը ճանաչել է Մոնտենեգրոյի անկախությունը, երբ այն անջատվել է Սերբիայից, մենք առաջին արեւմտյան երկիրն ենք, որը ճանաչեց նաեւ Պաղեստինի անկախությունը  2011թ»,-ասաց նա:

Բիրգիր Թորարինսոնը հայտնեց,որ տեսանյութեր են տեսել, թե ինչպես է ադրբեջանկան զինուժը ռազմական հանցագործություններ կատարում. «Տեսել ենք տեսանյութեր, որտեղ ակնհայտորեն երեւում է արգելված զենքերի օգտագործումը, վերջին արտադրության  զինամթերքն օգտագործվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ, դուք կարող եք մահվան հանդիպել՝ պարզապես քայլելով փողոցում, ձեզ կարող է ուղղակի հարվածել ադրբեջանական անօդաչու թռչող սարքը, որ արտադրվում է Թուրքիայում եւ Իսրայելում… Իմ իսրայելցի գործընկերներին կոչ եմ անում դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Թուրքիայի դերակատարությունն այս պատերազմում անընդունելի է բոլոր առումներով, հազարավոր վարձկանների ներգրավումը պատերազմի մեջ եւ Ադրբեջանի կողմից վարձատրումը՝ անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից: Միջազգային հանրությունը, ցավոք, լռում է այս ամենի մասին»:

Իսլանդիայի խորհրդարանի անդամը հավելեց, որ պետք է լինել բավականաչափ հեռատես, որպեսզի կարողանալ լուծում տալ խնդրին: «Առաջին քայլը պետք է լինի խաղաղապահ զորքերի տեղակայումը, Մինսկի խումբը ցավոք, այդ առումով չի հասել հաջողության եւ դուք պետք է հարցնեք՝ ինչու: Միգուցե դա նրանից է, որ չկա բավականաչափ չեզոքություն եւ վստահություն: Իսլանդիան պատրաստ է օգնել բոլոր միջոցներով»,-ասաց Բիրգիր Թորարինսոնը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30