«Առաջին 15 օրում պատրաստ չէինք նման ծավալի հրթիռակոծման դեմ պայքարելուն, շատ անձնակազմ ու տեխնիկա ենք կորցրել»։ Այս հայտարարության հեղինակը իշխանության ներկայացուցիչն է, ավելին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, նաև 2016-ի քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Եթե այս պահին նման արձանագրում աներ ռազմական գործին տեղյակ որևէ ընդդիմադիր գործիչ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կանեին նրա հետ։ Պատերազմը դեռ չավարտված` Քոչարյանը խոսում է մի բանի մասին, որը ընդդիմադիր գործչի դեպքում առնվազն 300-հազարանոց տուգանքի կարժենար։
Հիմա հարց՝ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է ամեն ինչ ասել, վիրավորել բոլորին, չարժանանալ տուգանքի, իսկ լրատվամիջոցների, ընդդիմախոսների բերանը փակել, օբյեկտիվ գնահատականի համար անգամ տուգանել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում