Ավստրիական Kurier թերթը հայտնել է, որ Վիեննայի կենտրոնում սինագոգի հարևանությամբ, լսվել է մի քանի կրակոց: Նախնական տեղեկատվությունը, թե հարձակում է իրականացվել սինագոգի վրա, հերքվել է:
Ըստ նախնական տվյալների՝ լուրջ վիրավորում է ստացել զինված մի ոստիկան: Հանցագործը թաքնվել է, նրան որոնում են: Տեղում աշխատում են իրավապահ մարմինների մեծ թվով աշխատակիցներ:
Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: Հայտնի չէ նաև՝ արդյոք կատարվածն ահաբեկչություն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՅԱՆԸ
Կարդացեք նաև
#Wien #Vienna #Austria #Schisserei pic.twitter.com/K22OXLnQh2
— Georgia_HGrabar (@GHG19hr) November 2, 2020