Լրահոս
Օրվա լրահոսը

Մաջեդ Էլ Շաֆին Արցախի մասին. «ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւ, ոչ կառավարություն չի կարող որոշել ձեր այստեղ ապրելու իրավունքը»

Նոյեմբեր 02,2020 23:59

«Մեկ ազատ աշխարհ» (One Free World) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆին Արցախում կայացած ճեպազրույցում հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ այդ հայտարարությունը «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության անունից է անում եւ պատասխանատու է իր խոսքերի համար:

«2020թ. սեպտեմբերի 27-ին առավոտյան 8:10-ին տեղեկություն ստացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի՝ նույն ինքը Արցախի Հանրապետության վրա եւ Հայաստանի Հանրապետության վրա, այդ թվում հարձակվելով՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ես այստեղ չեմ քննարկելու ԼՂՀ քաղաքական կարգավիճակը, մեծ թվով խոսակցություններ կան, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության քաղաքական ստատուսի վերաբերյալ եւ արդյոք այն ճանաչվե՞լ է միջազգային հանրության կողմից, թե ոչ:

Ես չեմ հավատում, որ աշխարհի որեւէ կառավարություն իրավունք ունի որոշելու, թե Արցախի Հանրապետությունում մարդիկ ինչպես են ապրում եւ ինչպես են ինքնորոշվում: Ըստ իս՝ ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւ, աշխարհում ոչ մի գործող կառավարություն չի կարող որոշել ձեր այստեղ ապրելու իրավունքը: Այդ իրավունքը պատկանում է միայն ձեզ»,-ասաց Մաջեդ Էլ Շաֆին:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշում է կայացրել՝ լինել անկախ եւ պատրաստ է պայքարել մինչ մահ՝ այդ որոշումը կյանքի կոչելու համար: Ես այստեղ եմ խոսելու այն հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունենում պատերազմի ընթացքում, որովհետեւ բացարձակապես կարեւոր չէ, արդյոք դուք ճանաչված երկիր եք, թե ոչ: Դուք մարդիկ եք, որոնք իրավունք ունեն լինել պաշտպանված…Եվ որպես այդպիսին, ես հիմա ձեզ հետ չեմ խոսում իմ՝ Տորոնտոյի գրասենյակից: Ձեզ հետ խոսում եմ Արցախից…Ես եւ իսլանդացի պատգամավոր Բիրգիր Թորարինսոն քայլել ենք ձեր փողոցներով, տեսել ենք այն հիվանդանոցները, եկեղեցիները, որոնք ենթարկվել են հրետակոծության: Այստեղ յուրաքանչյուր 15 րոպե գտնվել ենք ռմբակոծության տակ»,-ասաց կանադացի իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30