Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում կարճ հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ այդ երկրի նախագահը ղարաբաղյան հարցը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
«Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ