Լեւոն Արոնյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պատրաստվում են մասնակցել արագ շախմատի առցանց Speed Chess Championship մրցաշարին: Սպասվում է, որ թեժ պայքար է լինելու, քանի որ մրցաշարում հանդես եկողների մեջ են նաեւ Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Ալիռեզա Ֆիրուջան եւ այլոք:
Վիճակահանությամբ առաջին շրջանում Լեւոն Արոնյանի մրցակիցը լինելու է Յան Նեպոմնյաշչին, Հայկ Մարտիրոսյանինը՝ Հիկարու Նակամուրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ