Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայեր, միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք». Երուսաղեմում հայերը փողոցներում երգում են ու ցույց անում

Նոյեմբեր 02,2020 22:03

Այսօր Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի քայլերթ են անցկացրել՝ Իսրայելի կառավարությունից պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

Ինչպես հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, քայլերթը սկսել է վանքի դռնից, հետո անցնելով թիվ 1 ճանապարհով՝ մոտեցել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի կեցավայրին ու հասել մինչեւ Հոպպեի դարպասի հրապարակ: Ակտիվիստները հայերեն, եբրայերեն եւ անգլերեն լեզուներով վանկարկում էին՝ «Էրդողան՝ տեռորիստ», «Ալիեւ, տեռորիստ»: Նրանց խոսքով՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Արցախում, դադարեք զենք վաճառել, հաղթելու ենք:

Հայերը նաեւ երգում էին մեր օրհներգը, Գուսան Հայկազունի «Հայեր, միացեքը», «Գետաշենը» եւ այլ հայրենասիրական երգեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30