Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից:
Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում իրեն բարեգործության: Նորոգում է Շուշիի Վերին մզկիթը և բակում հիմնում է հիվանդանոց օտարականների համար: Նա վճարում է նաև մեդրեսեի ծախսերը և համալրում գրադարանը:
Շուշիի աղքատ բնակիչները ևս օգտվել են այս հիվանդանոցից: Նա հովանավորել է նաև ուսանողներին, ովքեր լամպ և շաբաթական 2 անգամ հաց էին ստանում տիկնոջից:
Կարդացեք նաև
Առանձնահատուկ վերաբերմունք ուներ խելացիների հանդեպ: Աղքատներն անվարան դիմում էին տիկնոջն աջակցության համար: Ամեն գիշեր իր սպասավորների հետ այցելում էր աղքատներին, գաղտնի գումար բաժանում նրանց՝ կարգադրելով այդ մասին չխոսել:
Մահից հետո տիկնոջ մարմինը մնացել է թաղված այս նույն մզկիթում: Հետո, ինչպես և պատգամել էր, մարմինը տեղափոխվել է Քերբալա՝ Իրաք, շիաների սրբավայր և գերեզման է կառուցվել: Ասում են, նրա շիրմին գիշեր-ցերեկ Ղուրան են կարդացել:
Տիկնոջ ցանկությամբ, Շուշիից տարած միջոցներով, այս սրբավայրում մի իջևանատուն և մի բաղնիք է կառուցվել:
Ի դեպ՝ Գոհար տիկինը Սբ Նինայի անվան կանանց բարեգործական միության Շամախի բաժնի անդամ էր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ